Բոլորի վրա դիպпւկшհար է աշխատել. Սասուն Միքայելյանը՝ Ներքին Հանդում 4 զпհի և վիրшվորի մասին

Ներքին Հանդում բոլորի վրա դիպուկահար է աշխատել:

Այս մասին «Ազատության» հայտնել է Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) նախագահ Սասուն Միքայելյանը։

«Պատերազմի դաշտում ի՞նչ է տեղի ունենում … քննություն է գնում, հետագայում պարզ կլինի, տեղյակ կպահվի, միայն կասեմ, որ դիպուկահար է աշխատել բոլորի վրա»,- ասել է Միքայելյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով։

Փետրվարի 13-ի առավոտյան Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմը 4 զոհ, 1 վիրավոր ունի։ Զոհված 4 անձինք և մեկ վիրավորը ԵԿՄ անդամներ էին։

Կիսվել սոց․ ցանցերում