ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դիվանագետը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ սահմանին լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս։
«Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը, մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ էսկալացիայից և երկխոսության կոչ ենք անում»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը։
Դիվանագետը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները միշտ ճանաչում է Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությունը.
«Մենք չենք ճանաչել Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ կառույց և կողմ ենք քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին»։
