Ինձ չի առաջարկվել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը. բայց եթե վարչապետը կամ կուսակցությունը որոշեն` պատասխանատվությունը կվերցնեմ. Պապոյան

Ինձ չի առաջարկվել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նման քննարկում չի եղել:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ հերքելով այդ նշանակվելու մասին լուրերը:

«Ես կարծում եմ, որ ԱԺ-ում դեռ անելիք ունեմ։ Էկոնոմիկայի նախարար լինելու ցանկություն և հավակնություն չունեմ, բայց եթե երկրի վարչապետը կամ կուսակցությունը նման որոշում կայացնեն, որ ես պետք է լինեմ՝ ես այդ պատասխանատվությունը կվերցնեմ»,- ասել է նա։

Սկզբնաղբյուրը` armtimes.com-ի

Կիսվել սոց․ ցանցերում