ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հարցաքննությունն ընդմիջվել է: Այն կշարունակվի 1.5 ժամից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քերոբյանը Քննչական կոմիտեում է: Նա «Ազատությանն» ասել էր, որ մեղադրյալ չէ և դեռ չի հարցաքննվել և մտել է կոմիտեի շենք։
Քննչական կոմիտեն որևէ տեղեկատվություն չէր փոխանցել, թե ինչ գործի շրջանակում է Քերոբյանը կանչվել հարցաքննության։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը երեկ ազատվեց նախարարի պաշտոնից։
Հունվարի վերջին առերևույթ կոռուպցիոն չարաշահումների երկու գործով 7 անձ էր ձերբակալվել, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակից։
Քննչական կոմիտեն նշել էր՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։
