Երևանում անցած շաբաթ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդում փետրվարի 8-14-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ փետրվարի 8-ին, Շենգավիթում՝ փետրվարի 14-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 8-11-ը, Նոր Նորքում՝ փետրվարի 8-ին, 10-12-ը և 14-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 10-12-ը, Շենգավիթում՝ փետրվարի 8-ին։

Կիսվել սոց․ ցանցերում