Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրшվորներ կան

Այսօր՝ փետրվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Բազմաբերդ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կիսվել սոց․ ցանցերում