Փաստորեն ֆինանսների փոխնախարարը շարունակելով իր կուռացիան փաստաբանների հարկային բեռի ավելացման օրինագծի նկատմամբ, չի հանձնվում և շարունակում է իրավական պետության հեղինակությունը տապալող իր գործելաոճը՝ գտնելով, որ փաստաբանների հարկային բեռը պետք է բարձրացվի, որպեսզի «հանցագործների պաշտպանությունը պետությունը չսուբսիդավորի»:
Մի քանի տարի անց այս խայտառակ օրինագիծը նորից լույս աշխարհ բերվեց՝ ոտնահարելով քաղաքացիների՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, որը վկայում է նաև այն բանի մասին, որ կառավարությունը չի փոխել իր դիրքորոշումը և ուզում է անդառնալի վնաս հասցնել քաղաքացիական կարևորագույն ինստիտուտ հանդիսացող փաստաբանությանը:
Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից
Հ․Գ Տեսանյութը 2019 թվականի է, բայց նախարարությունը, նույն հիմնավորումներով ու իրավագիտակցության նույն մակարդակով, կրկին փորձում է նույն օրենքը անցկացնել։
