ՊՆ նախկին փոխնախարարը դատապարտվեց 13 տարվա ազատազրկման
Մոսկվայի քաղաքային դատարանը ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովին դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ յուրացման և փողերի լվացման մեղադրանքով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Բացի այդ, դատարանը Իվանովին տուգանել է 100 միլիոն ռուբլով և զրկել պետական պարգևներից։ Մոսկվայի քաղաքային դատարանը Իվանովի և նրա ընտանիքի անդամների՝ նախկինում առգրավված ողջ ակտիվը փոխանցել է պետությանը։
Իվանովի նախկին ենթակա Անտոն Ֆիլատովը յուրացման գործով դատապարտվել է 12,5 տարվա ազատազրկման և 25 միլիոն ռուբլու տուգանքի։
Դատարանը Իվանովին և Ֆիլատովին պարտավորեցրել է վճարել ավելի քան 3,5 միլիարդ ռուբլի տուժող կողմերի հայցերի համար։
Նրանց երկուսին էլ մեղադրել են գերատեսչության նպատակների համար երկու լաստանավ գնելու և «Ինտերկոմմերց» բանկից ավելի քան 3,9 միլիարդ ռուբլու դուրսբերման ժամանակ յուրացման մեջ։
