«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտնել է, որ այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 14։00-ի սահմաններում, ընկերության բացահանքի տարածքում մահվան ելքով պատահար է տեղի ունեցել։
Նախնական տեղեկություններով՝ հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է։ Պատահարի հետևանքով մեքենայի վարորդը մահացել է։
Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են իրավասու պետական մարմինները։ Պատահարի հանգամանքներն ու պատճառները ներկայումս քննվում են։
ԶՊՄԿ-ն հայտնել է, որ պետական մարմինների քննությանը զուգահեռ ընկերությունը ևս ներքին հետաքննություն կանցկացնի՝ դեպքի պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։
Ընկերությունը ցավակցություն է հայտնել մահացած աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ միաժամանակ հորդորելով բոլոր աշխատակիցներին և կապալառուներին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։
