Տեսանյութ․Անապայում հրդեհը մոտենում է բնակելի տներին․ քաղաքում խուճապ է, ճանապարհը փակվել է

Անապայում խոշոր հրդեհ է բռնկվել, որի կրակը մոտենում է բնակելի շենքերին։ Իրավիճակից խուճապի մատնված տեղի բնակիչները շտապում են իրենց ավտոմեքենաները հեռացնել վտանգավոր տարածքից։

Նրանց, ովքեր գտնվում են հրդեհի օջախից ավելի հեռու, հորդորում են դուրս չգալ տներից՝ տարածքը պատած թանձր ծխի պատճառով։ Դեպքի վայրի հարակից հատվածում դաշնային մայրուղու մի մասը փակվել է։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մոտ մեկ հեկտար տարածք ընդգրկած հրդեհը սկսվել է եղեգների բռնկումից։

Կիսվել սոց․ ցանցերում