Լոգիստիկ կապերի ամրապնդմանն ու հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 14-15-ին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին:

Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Նարեկ Տերյանը հանդիպումներ է ունեցել նաև ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, ԻԻՀ նավահանգիստների և ծովագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Ալի Աքբար Սաֆայիի հետ։

Քննարկվել են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև լոգիստիկ կապերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Կիսվել սոց․ ցանցերում