ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը X-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Այսօր արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
