Աлիևը հաճախ է Արևմուտքում ասում մի բան, Բшքվում՝ այլ․ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպզրույցում հույս հայտնեց Արևմուտքում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսման համար։

Հարցին՝ Մյունխենյան հանդիպումներից կարե՞լի է եզրակացնել, որ հայ–ադրբեջանական բանակցությունների փուլը Արևմուտքում վերսկսվել է, պատգամավորը պատասխանեց․ «Հուսով եմ, որովհետև մենք շատ ենք լսում ադրբեջանից մի բան այնուհետև վերադառնում է Բաքու և լռիվ ուրիշ բան է ասում, սա երևի թե վերջին 30 տարիներին այդ ձեռագիրը կա։ Հուսով եմ, որ տեղի կունենա նախ արտգործնախարարների հանդիպումը, հետո գործընթացը ողջ թափով կվերսկվի»։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի այն հայտարարություններին, թե նկատառումներ է տեսնում Հայկական դիրքորոշման և Սահմանադրության մեջ, Պապոյանը նկատեց․ «ՀՀ Աահմանադրությունը կփոխենք, թե ոչ, դա մեր ներքին գործն է, ՀՀ Սահմանադրության փոփոխություն անելու շատ հստակ սյուբեկտներ կան, որոնք ինչ–որ դեպքերում կարող են այդ փոփոխությունը անել։ Ժողովուրդն էլ կորոշոի՝ կուզի կփոխի, չի ուզի չի փոխի, դա բացարձակապես ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն անելու կամ իրավունք ունեցող սյուբեկտների որոշումն է, և բացարձակապես կախված է ՀՀ ներքին հարցերի կազմակերպման ու կարգավորման հետ և որևէ կերպ չի կարող կապ ունենալ որևէ երկրի պահանջների հետ և այդպես տեղի չի ունենալու»։

Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ն կհավաքի ընտրական իրավունք ունեցող մինիմում 25 տոկոսից ավելի զանգված և 50 ու պլյուս տոկոսով Հայաստանում կփոխվի Սահմանադրությունը, եթե չի հավաքվի, ապա չի փոխվի։ ՀՀ-ում Սահմանադրությունը փոխելու է ժողովուրդը․ «Էականն այն է, որ ժողովրդի մեծամասնությունը, եթե գնա մի բան որոշի, փոքրամասնությունը պետք է հարգի այդ որոշումը։ Կարևոր  ՀՀ-ում 2018 թվականից հետո ընտրություններ չեն կեղծվել ու չեն կեղծվելու, եթե տեղի ունենա այդ պրոցեսը, պետք է հաշտ լինենք դրա հետ, եթե չընդունվի, նորից պետք է հաշտ լինենք։ Անթույլատրելի է, որ մեկ քվե կեղծվի, ես ինք պայքարելում եմ, որ մեկ քվե չկեղծվի։ Հաղթանակը այն է, որ ժողովրդի մեծամասնության քվերակությամբ է ընդունվում։ Մեր ամբողջ խնդիրները գալիս են նրանից, որ ինչ-որ էլիտաներ որոշել են, որ այդպես պետք է լինի, գնացել են ընտրակեղծիքների միջոցով, ընտրվել են, անցել են հանրաքվեներով։ Մենք պետք է բովանդակության հետ խնդիր չունեննանք, եթե այդ բովանդակությունը ժողովրդի սրտով է, դա ճիշտն է, եթե սրտով չէ, ապա դա սխալ է»։

Հարցին՝ ժողովուրդը խնդրել է փոխել ՀՀ Սահմանադրությունը, վերջինս ընդգծեց․ «Սահմանդրական փոփոխություններ կամ նոր Սահմանադրություն ունենալու սյուբեկտներ գոյություն ունեն, դրա մեջ կա ժողովուրդը, ԱԺ–ն, Իշխանությունը, տաբեր մեխանզիմներ կան։ Եթե ժողովուրդը չքվեարկի, դա չի ընդունվի, այսինքն ՝ հիմա ժողովրդի ձայնը լսելի է, բոլոր ընտրողները գիտեն, որ իրենց ձայնը տեղ է հասնում, սա ապացուցվել է համապետական, տեղական  ինքնակառավարման ընտրություններով։ Մենք համայնք ունենք, որ «ՔՊ»–ն երեք ձայն պակաս է ստացել մրցակիցներից, մրցակիցները իրար են միացել ու իրականացնում են համայնքի ղեկավարումը։ Եթե ձայն կեղծեինք, այդ երեք ձայնը կկեղծեինք։ Նախկին իշխանությունները նման բան թույլ կտա՞յին։ Մեկ ձայնով էլ եթե Սահմանադրությունը չընդունվի ուրեմն չի ընդունվի»։

Նրա խոսքով՝ բոլոր հարցերի լուծումները չեն պատկերացնում միայն դիվանագիտությամբ, Սահմանադրությամբ, կրթությամբ, պաշտպանությամբ կամ անվտանգությամբ․ «Մեր պետությունը պետք է ամուր լինի, իսկ դա բազմաթիվ գործոններից է կախված, ինչպես ունենալ էֆֆեկտիվ քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունները ձևավորվում են միայն ընտրություններով, ոչ թե կեղծիքներով, և ունենալ արդյունավետ պետական կառավարման համակարգ, որը ամուր պետություն է ունենալու։ Մենք լուրջ խնդիր ունենք 18 տարեկան մեր զորակոչիների առողջության հետ կապված, բայց այդ խնդիրը առաջացել է այն պահից, երբ երեխան ծնվում է, հետո պետք է առողջ սնվի, մանկապարտեզ գնա, սպորտով զբաղվի, տաք հագնվի և այլն։ Երբ որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը չի մտել 2000-ականներին, այլ 2024-ին է մտնում, դրա համար դրա խնդիրը դու ունենում ես հիմա։ Եթե ինչ–որ խնդիր լուծում ես, դրա արդյունքը ունենալու ես 10-20, 50 տարի հետո»։

Կիսվել սոց․ ցանցերում