Կա՛մ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կա՛մ ասենք՝ այդ կանոնը չենք կիրառում. Պապոյանը՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված արտագնա աշխատանքի գնացողներին հարկային դաշտ մտցնելն ու հարկելը ասաց, որ այդ օրենքը ընդունվել է 2016 թվականին, ըստ որի, եթե ՀՀ քաղաքացին աշխատել է այլ երկրում և ավելի քիչ հարկ է վճարել, քան Հայաստանում, այդ տարբերությունը պետք է վճարի:

«Հակառակն էլ կա, հիմա այլ երկրներից քաղաքացիներ կան գալիս են Հայաստանում աշխատում են, հարկ են վճարում, ու եթե իրենց երկրում եկամտային հարկն ավելի բարձր է, իրենք էլ այնտեղ են գնում և ևս 5 տոկոս օրինակ վճարում:

Օրենքը եղել է վաղուց և կիրառվել օրինակ IT ոլորտների դեպքում: Ինչո՞ւ է հարցն այդքան զգայուն դարձել, որովհետև արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դեպքում ԵԱՏՄ համաձայնագիրը բոլոր երկրների համար պարտադիր մտել է  շրջանառության մեջ, կա՛մ մենք պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կա՛մ ասենք, որ այդ կանոնը չենք կիրառում, դա նունպես խնդիր է: Մենք մտել ենք մի համակարգի մեջ որտեղ կամ այդ կանոններով պետք է խաղանք, կամ էլ ասենք՝ մենք այս կանոններով չեք խաղում»,- նշեց Գևորգ Պապոյանը:

Վերջինս նաև նկատեց՝ այս պահին ՊԵԿ-ը ոչ մի վարչարարություն չի իրականացնում, ընդամենը տեղեկատվություն է ուղարկում, որ 2016-ին ընդունված օրենքն այսպիսի պայմաններ է սահմանում:

Կիսվել սոց․ ցանցերում