ՄԱԿ-ի «Կրթությունը չի կարող սպասել» (ECW) հիմնադրամը 1 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից երեխաների կրթության համար, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամուլի ծառայությունը։
Դրամաշնորհը կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով՝ հանրապետության մանկապարտեզներում տարրական կրթությունը կազմակերպելու նպատակով։
Հայտարարության մեջ նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 100 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, հարկադրված են եղել տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն՝ իրենց համայնքներում ռազմական գործողությունների պատճառով։ Նրանցից 3000-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են, 9000-ը՝ մինչև 6 տարեկան երեխաներ։
«Վաղ մանկական կրթությունը բաց թողնելը բացասաբար է անդրադառնում երեխաների զարգացման և հետագա կրթության վրա: Սա հատկապես վտանգավոր է անորոշության և տեղահանության ժամանակ, երբ երեխաները կարող են ունենալ վարքային և հուզական դժվարություններ»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստին Վայգանդը:
Միջոցների հատկացումը թույլ կտա ընդլայնել կրթության հնարավորությունները։
Բացի դրանից, Լեռնային Ղարաբաղի երեխաների համար հասանելի կլինեն սոցիալ-հոգեբանական ծառայությունները, իսկ նրանց ծնողների ու խնամակալների համար՝ հատուկ դասընթացները, որպեսզի օգնեն երեխաներին ինտեգրվել ուսումնական գործընթացին:
