«Մանթաշյանց գործարարների միությունը» հավատարիմ մնալով միության կողմից հռչակած սկզբունքներին՝ նպատակ ունենալով աջակցել գործարար միջավայրի զարգացմանը և առաջընթացին, կարևորում է գործարար համայնքի և պետության անմիջական կապը և համագործակցությունը: Այդ իսկ պատճառով չի կարող անմասն մնալ վերջի աղմկոտ իրադարձություններից:
«Մանթաշյանց գործարարների միությունը» նպատակ չունենալով խառնվել իրավական գործընթացներին իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որը ուղիղ հարված է ՀՀ գործարար միջավայրի կայունությանը և խորացնում է պետական համակարգի նկատմամբ գործարարների անվստահությանը:
«Մանթաշյանց գործարարների միությունը» միշտ բարձր է գնահատել համագործակցությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ, որի մեջ անգնահատելի ներդրում է ունեցել արդեն իսկ նախկին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Այս տարիների ընթացքում Մանթաշյանցի հարյուրավոր գործարարներ հանդիպումներ են ունեցել Վահան Քերոբյանի հետ, ինչի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ օրենսդրական բարեփոխումներ, գործարարներին հետաքրքրող շատ խնդիրներ՝ լուծվել են, տնտեսությունը զարգացնելուն ուղղված շատ խոչընդոտներ՝ վերացվել են և առհասարակ՝ բարելավել է գործարար միջավայրը: Յուրաքանչյուր գործարար, ով այդ ժամանակահատվածում առնչություն է ունեցել նախարարության և անձամբ Քերոբյանի հետ կփաստի վերոշարադրածը, ինչպես նաև տեսել է Վահան Քերոբյանի անձնական նվիրվածությունն ու մոտիվացիան՝ գործարար միջավայրի բարելավմանն ու գործարարներին աջակցության ուղղությամբ:
«Մանթաշյանց գործարարների միությունը» բարձր է գնահատում Վահան Քերոբյանի դերն ու աշխատանքները ՀՀ տնտեսության զարգացման գործում, լիահույս է, որ պարոն Քերոբյանին կհաջողվի ապացուցել իր անմեղությունն ու իր զորակցությունն է հայտնում նրան ու իր ընտանիքին:
