Աлիևը կա՛մ խոսափում է իր հասարակությանն ասել, թե իրեն ինչ են ասել, կա՛մ թքած ունի. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Ադրբեջանի նախագահի թվիթերյան 2 պրոֆիլներում (անգլերեն ու թուրքերեն) ոչինչ չի տեղադրվել մյունխենյան հանդիպումներից։

«Ահավոր հետաքրքիր ու բացատրության կարիք ունի, թե ինչու «մեծամանդատ» ալիևի թվիթերյան 2 պրոֆիլներում (անգլերեն ու թուրքերեն) ոչինչ չի տեղադրվել մյունխենյան նրա հանդիպումներից… ՀՀ վարչապետի էջում, օրինակ, 3 կարևոր հանդիպման մասին գրառում տեղադրվել է՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Գերմանիայի կանցլեր Շոլցի ու եռակողմ հանդիպման մասին…

Ալիևը կա՛մ խոսափում է իր հասարակությանն ասել, թե իրեն ինչ են ասել, կա՛մ թքած ունի, թե ինչ են ասել… Իսկ դուք ի՞նչ վարկած ունեք»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում