Փարիզում վաղը մեծապատվությամբ կվերահուղարկավորեն Միսաք Մանուշյանին․ ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

փետրվարի 21-ին, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի մարմինը կվերահուղարկավորվի Ֆրանսիայի Հանրապետության տաճարում․ գրում է L’ Humanité-ն։

Միսաք Մանուշյանին, որին ֆրանսիացիները բնութագրում են, որպես «Կոմունիստ, բանաստեղծ ու բանվոր» գնդակահարվել է 37 տարեկանում նացիստների կողմից՝ իր 22 ընկերների հետ միասին, 1944 թվականի փետրվարի 21-ին։ Ու վաղը՝ նրա մահապատժից ուղիղ 80 տարի անց, Մանուշյանի ու իր կողակցի Մելինեի մարմինները հավերժ կամփոփվեն Հանրապետության տաճարի պանթեոնում։

Հուղարկավորությանը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրավիրված են 1200 հյուրեր ու  մոտ 150 լրագրողներ։ Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես կգա խոսքով։

Արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։

Անահիտ Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում