Տուբերկուլոզը (պալարախտ) մարդու օրգանիզմում հայտնվում և զարգանում է փուլերով․որոնք են դրանք

Վարակման փուլ. Սա տուբերկուլոզային մանրէների ներթափանցման (վարակվելու) փուլն է, երբ իմունային համակարգը սկսում է պայքարել վարակի հարուցիչների դեմ:
2️⃣ Գաղտնի (լատենտ) ՏԲ. Չնայած օրգանիզմում հարուցիչների առկայությանը, իմունային համակարգը դեռևս կանխում է դրանց տարածումը: Առկա չեն ախտանշաններ, և այս փուլում անձը վարակիչ չէ: Բայց քանի որ վարակը դեռ օրգանիզմում է, այն է և կարող է ակտիվանալ։
3️⃣Ակտիվ ՏԲ կամ ՏԲ հիվանդություն. Մանրէների անկասելի բազմացումը հանգեցնում է հիվանդության զարգացման։ ՏԲ-ի այս փուլում գտնվող անձը վարակիչ է շրջապատում գտնվողների համար։
❗ՏԲ նախանշանները (տևական հազ, քաշի կտրուկ անկում, ախորժակի կորուստ, բարձր ջերմություն, գիշերային առատ քրտնարտադրություն, հազալիս արյան առկայություն) նկատելուն պես՝ դիմեք տարածքային պոլիկլինիկայի տուբ. սենյակ՝ հետագա բուժում ստանալու համար։
Կիսվել սոց․ ցանցերում