Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքի բակերը շարունակում են մաքրվել ապօրինի զավթված տարածքներից ու բարեկարգվում են:
Ապամոնտաժման և իրականացվող այլ աշխատանքների մասին բնակիչները նախապես տեղեկացվում են, հարկ եղած դեպքում տրվում է ժամանակ՝ անձնական գույքը տարածքից հեռացնելու համար:
Նախաձեռնությունը միտված է կանաչ տարածքների վերականգնմանն ու ընդլայնմանը, բակերի բարեկարգմանն ու երեխաների համար նախատեսված խաղահրապարակների ստեղծմանը:
Դավթաշեն վարչական շրջանում ընթացիկ տարում արդեն իսկ 4000-5000քմ բակային տարածք է ազատվել ապօրինի կառույցներից:
