Դոլարը, եվրոն և ռուբլին փետրվարի 22-ին փոխանակման կետերում արժևորվել են

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 430.42 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`441դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 435 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.27 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.43 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.32 դրամ, վաճառքը`4.40 դրամ։

Կիսվել սոց․ ցանցերում