Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը (գիշերային տեսանելիության սարքեր, GM200 ռադարներ), ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին։ 2024թ. նախատեսված են նաև համատեղ զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն կայցելի Հայաստան։ Ֆրանսիայի ՊՆ Լեկորնյուն Հայաստանում կլինի այսօր և վաղը։
