Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լուրջ չի համարում այն խոսակցությունները, թե խոչընդոտվում են արևմտյան ներդրումները։
Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, թե նա «ռուսամետ» է և խոչընդոտում է արևմտյան ներդրումներին:
«Դե լավ, ուղղակի լուրջ չէ, ո՞նց է խոչընդոտվում, ո՞վ կարող է բացատրել, ո՞նց կարող եմ ես դա անել»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։
Վերջինս ընդգծել է, որ շատ է հարգում լրագրողների աշխատանքը, բայց պետք է լրագրողներն էլ հարգեն իր աշխատանքը․ «Ձեր հարցերի մեջ ես պետք է հարգանք զգամ»։
