Թափառող կենդանիների համար ամեն վարչական շրջանում կացարաններ կկառուցվեն․Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե թափառող կենդանիների համար ամեն վարչական շրջանում կացարաններ են կառուցելու։

«Պահելու ենք լավ պայմաններում, որ այդ խնդիրները լուծում ստանան»,- ասել է Ավինյանը՝ հիշեցնելով, որ այժմ նախագծվում է հիմնական կացարանը, որ լինելու է կենդանիների խնամքի կենտրոնում։ Իսկ արդեն դրանից հետո ձեռնամուխ կլինեն նման կացարանների ստեղծման Երևանի վարչական շրջաններում։

Կիսվել սոց․ ցանցերում