Ալեքսեյ Նավալնիի մարմինը հանձնել են մորը

Ալեքսեյ Նավալնիի դին հանձնել են մորը. այս մասին X-ում գրառել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:

«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ դա պահանջում էին։

Լյուդմիլա Իվանովնան դեռ Սալեխարդում է։ Հուղարկավորությունը առջևում է։ Մենք չգիտենք, արդյոք իշխանությունները կմիջամտե՞ն, որ այն իրականացվի այնպես, ինչպես ընտանիքն է ցանկանում և ինչպես արժանի է Ալեքսեյին։ Նորություն լինելուն պես կտեղեկացնենք»։

Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։

Հիշեցնենք նաև, որ Նավալնիի մայրը տեսաուղերձով դիմել էր ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով իրեն փոխանցել որդու մարմինը։

Կիսվել սոց․ ցանցերում