Առաջիկա օրերին մանդատս վայր կդնեմ. Պապոյանը՝ էկոնոմիկայի նախարար նշանակվելու մասին

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջիկա օրերին վայր կդնի պատգամավորական մանդատը՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու համար։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Պապոյանը։

Ըստ նրա՝ մեծ պատասխանատվություն է ստանձնել նման պաշտոն։

«Վերաբերվում ենք այդ ամենին մեծ պատասխանատվությամբ, քանի որ պետք է ղեկավարեմ մեր երկրի Էկոնոմիկայի նախարարութունը, ինչ մեծ պատիվ ու մեծ պատասխանատվություն է։ Առաջիկա օրերին մանդատս կդնեմ ու նշանակումից հետո կանցնեմ ամբողջ ծավալով աշխատանքի»,- ասաց նա։

Նշենք՝  փետրվարի 24-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստին, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավանության է արժանացել Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Կիսվել սոց․ ցանցերում