Մի քանի օր առաջ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ասաց, որ վարչապետ ընտրվելու հավակնություն չի ունեցել, պաշտոնն ստանձնել է, որպեսզի կանխի Հայաստանին եւ հայ ժողովրդին սպառնացող աղետը: Այսօր ՀՀԿ առանցքային դեմքերից պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասել է, որ ենթադրությունների հիման վրա կարող է եզրակացնել, որ նաեւ Ռուսաստանն է աջակցել, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության եւ պահպանի այն: Այս տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանն առնվազն դեմ չի եղել, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը մատնվեն աղետի: Հայաստանի աղետաբերը հիմա Փաշինյա՞նն է, թե՞ Ռուսաստանը, որ նպաստել է Սերժ Սարգսյանի հրաժարականին, որով էլ Հայաստանին եւ հայ ժողովրդին սպառնացող աղետը կանխելու ծրագիրը տապալվել է:
Հայաստանի աղետաբերը հիմա Փաշինյա՞նն է, թե՞ Ռпւսшստանը
