Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկվեց Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ ծրագիրն իրականացվում է 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը լուծելու համար:
«Պետք է ոչ մի րոպե, վայրկյան չհապաղենք։ Լինելու են մարդիկ, որ պնդելու են, թե իրենց բնակարանը այդպիսի շենքում միլիոններ արժե․ հոգեբանություն է։ Մարդիկ, որոնք այսօր խնդիր են ստեղծում, հետո նրանց համար ինդուլգենցիա չպետք է լինի։ Եթե չեն հասկանում, որ ֆինանսապես էլ են շահում ու հետո նորակառույցում փաստացի բնակարան ունենում, հետագայում նրանց նկատմամբ մեղմ վերաբերմունք չլինի»,- նշեց նա:
Ըստ քաղաքապետի՝ բնակիչների գերակշիռ մեծամասնությունը կողմ է այս ծրագրի իրականացմանը. «Եկեք հենվենք այդ մարդկանց վրա, որովհետև առաջին հերթին իրենց խնդիրն ենք լուծում, իրենք են մեր առաջնային շահառուները»։
