Բռ նի տեղшհшնված անձանց համար 2023-ին կազմակերպվել են 35-40 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով աջակցության ծրագրեր. Խաչատրյան

«Միայն 2023թ-ին վերաբերվող մասով աջակցության ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 35-36մլրդ դրամ, ևս 4 մլրդ դրամ ծախսել ենք սկզբում, երբ աջակցում էինք մեր հայրենակիցներին հրատապ սննդի ու կեցության համար անհրաժեշտ այլ պարագաների մասով»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ամփոփելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերը:

«Մոտավորապես 40 մլրդ դրամ է եղել այն բյուջեն, որը վերաբերում է 2023 թվականին: Որոշ միջազգային կազմակերպություններ կան, որոնք մեզ օգնում են այս ծրագրերի շրջանակներում, ծավալները չեմ ցանկանում քննարկել, որովհետև ՀՀ կառավարության կողմից ուղղակիորեն ծախսված գումարներն անհամեմատ ավելի մեծ են: Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին»,-նշեց Խաչատրյանը:

Փոխվարչապետը դրական արձագանքեց այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բոլոր ծրագրերն արվում են այն բանի համար, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները մնան Հայաստանում և ինտեգրվեն սոցիալական կյանքին:

Կիսվել սոց․ ցանցերում