Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել մամուլի համար կարճ հայտարարությամբ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բեռլինում ընթացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը:
Դրանից հետո կայացել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը:
