Օրվա խոսք` Աստվածաշնչյան հզոր մեջբերումներ, որոնք կփոխեն ձեր կյանքը, Վստահիր Աստծուն

Ուզում ենք ձեզ հետ կիսվել Սուրբ Գրքի հրաշալի տողերով, որոնք 100%-ով կփոխեն ձեր կյանքը: Աստծոյ շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, որպէսզի կատարեալ լինի Աստծոյ մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար: Բ Տիմոթեոս 3.16 Աստվածաշունչը Աստծո գրավոր խոսքն է: Այն կյանք է տալիս ամեն ինչին: Ուզում ենք ձեզ հետ կիսվել Սուրբ Գրքի հրաշալի տողերով, որոնք 100% -ով կփոխեն ձեր կյանքը: Մեկ պայման. Հետևիր այնտեղ գրվածին և հավատա: Որոշ տողերում օգտագործել ենք ժամանակակից թարգմանություն: Սիրիր մերձավորիդ Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պարտավոր ենք իրար սիրել։ Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել։ Եթե սիրում ենք իրար, Աստված մեր մեջ է մնում, և նրա սերը մեր մեջ կատարյալ է դառնում։ 1 Հովհաննես 4.11-12 Մարդկանց հետ ձեր հարաբերությունները որոշում են Աստծո հետ ձեր իրական փոխհարաբերությունները: Ինչպե՞ս կարող ես սիրել մեկին, որին չես տեսել, եթե ատում ես մեկին, ում տեսել ես: Սիրեք մարդկանց: Հոգ տարեք նրանց մասին: Այսօրվանից սկսեք պարզ ժպիտով և բարի խոսքով նրանց համար, ով ձեր կողքին է: Այդ ժամանակ, ինչպես Աստվածաշունչն է խոստանում, սերը կաճի ձեր սրտում: Սիրեք ձեր թշնամիներին Բայց ես ասում եմ ձեզ. շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար: Մատթեոս 5:44 Հիշեք, բացասականը առաջացնում է բացասականություն: Եթե ​​մենք բացասաբար արձագանքենք որոշ վատ բաների, կրակը միայն կբռնկվի: Այն մարելու միակ միջոցը բարով չարին պատասխանելն է: Ընդորում, ոչ միայն տեսանելի, այլ անկեղծորեն՝ ի սրտե: Մտածեք նրանց մասին, ովքեր ձեզ վիրավորել են, նեղացրել, դավաճանել: Հասկացեք, որ նրանք ձեզանից վատ վիճակում են, քանի որ եթե նրանք ուրիշներին են վնասում, ուրեմն իրենք էլ են վնասված: Ինչո՞ւ վիրավորել նրանց, ում հոգիներն արդեն «հաշմանդամ են»: Խնդրեք Աստծուց ձեր վիրավորողների համար բժշկություն և խաղաղություն, և կտեսնեք զարմանալի փոփոխություններ: Վստահիր Աստծուն Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն,և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերնու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով։ Փիլիպ. 4-6-7 Վստահել՝ նշանակում է չմտահոգվել: Բացարձակապես: Ոչ մի դեպքում: Բացեք ձեր խնդրանքները, կարիքները, ցանկությունները Աստծո առջև և սպասեք պատասխաններ հավատքով: Դրանք հաստատ կլինեն: Բայց եթե դուք միշտ անհանգստանում եք, կասկածում, բացասաբար զրպարտում ինքներդ ձեզ և ձեր կյանքը, դա հաճախ արգելափակում է Աստծո որոշումները ձեզ համար: Աստծուն վստահելը խորը խաղաղություն է բերում սրտին: Ներիր Երբ կանգնում եք աղոթելու, եթե ինչ-​որ մեկի դեմ բան ունեք, ներե՛ք նրան, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները: Մարկոս ​​11:25 Կարող եք նույնիսկ օրերով աղոթել, բայց եթե ձեր հոգում բնակվում է աններողամտությունը, դուք կտրված եք Աստծո ողորմությունից և, հետևաբար, Նրա օրհնություններից: Եվս մեկ անգամ կրկնում ենք. Ձեր վերաբերմունքը մարդկանց հանդեպ որոշում է Աստծո վերաբերմունքը ձեր նկատմամբ: Մի՛ հանձնվիր Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առջև, որովհետև ով խնդրում է, կստանա, ով փնտրում է, կգտնի, և ով թակում է, նրա առջև կբացվի։ Մատթեոս 7: 7.8 Մի հուսահատվեք ձեր երազանքներից, նպատակներից, կոչումից, առաքելությունից: Մի ամաչեք խնդրել, փնտրել, թակել, հասնել: Նման համառությունը բերում է մեծ արդյունքների:

Կիսվել սոց․ ցանցերում