Եթե չհավատացողներ կան՝ իրենց խնդիրն է, բայց թող ժողովրդին չմոլորեցնեն

Կարծում եմ՝ պարկեշտ մարդիկ դեռ կան, կվկայեն, որ դեռեւս 2010-ական թվականներին երկու միտք եմ արտահայտել մասնավոր դեբատների ժամանակ: Առաջինը. ,,Աշխարհաքաղաքական կոնյունկտուրայից ելնելով՝ Ռուսաստանը ,,հինգ կոպեկով,, Լեռնային Ղարաբաղը վաճառելու է Ադրբեջանին՝ անկախ նրանից՝ Պուտի՞նը կլինի նախագահ, թե՞ լիբերալ կոչված մեկը,,: Երկրորդ. ,,Մեր մեջ Ռուսաստանի ֆետիշացումն այնքան ամուր է, որ եթե մի օր Մոսկվան հայտարարի, որ Հայաստանից հեռանում է, չենք հավատալու,,: Անձամբ ես համոզված եմ, որ ռուսներն արդեն ասում են: Եթե չհավատացողներ կան՝ իրենց խնդիրն է, բայց թող ժողովրդին չմոլորեցնեն:

Կիսվել սոց․ ցանցերում