Արշակունյաց պողոտայի բենզալցակայանի հшրձшկման դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մարտի 2-ին, դիմակավորված ու զինված ավազակային հարձակում էր եղել Երևանի Արշակունյաց պողոտայի բենզալցակայաններից մեկում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Արշակունյաց պողոտայում գործող բենզալցակայանի դեպքով ավազակության հոդվածով նախաձեռնված է քրեական վարույթ, կատարվում է ակտիվ նախաքննություն:

«Այլ հանգամանքների մասին տեղեկություններ կհրապարակվեն փաստական տվյալների հիման վրա»,- ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 04։30-ի սահմաններում 2 դիմակավորված քաղաքացի, որոնցից մեկը հրազենով զինված, մուտք են գործել նշված բենզալցակայան ու աշխատակիցներից ինչ-որ բաներ պահանջել, սակայն վերջիննես չեն ենթարկվել նրանց, դուրս են հրավիրել տարածքից ու այդ ժամանակ սկսվել է քաշքշոց, որի ժամանակ էլ դիմակավորվածներից մեկը բենզալցակայանի ներսում կրակոց է արձակել, ապա երկուսն էլ դիմել են փախուստի։

Տեղի ունեցածի հետևանքով կան վիրավորներ:

Կիսվել սոց․ ցանցերում