Ռումինիայի Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում՝ Բուխարեստից 10 կմ հեռավորության վրա, շաբաթ երեկոյան 4 պայթյուն է հնչել մի քանի ժամ տարբերությամբ, որի հետևանքով 46 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է։ Այս մասին տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Սկզբում տուժել է մոտ 6 քաղաքացիական անձինք… Ցավոք, տեղի է ունեցել երկրորդ պայթյուն, որից հետո ունեցել ենք մոտ 26 հրշեջ վիրավոր, նրանցից մեկը ծանր է, մնացածը մարմնի տարբեր մասերում ստացել են այրվածքներ»,- լրագրողներին ասել է Արաֆաթը:
Նշվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Կրևեդիա քաղաքի բենզալցակայանում։ Դիմբովիցա շրջանի Արտակարգ իրավիճակների տեսչությունը քաղաքացիներին տարհանել է 300 մետր շառավղով գոտուց։ Երթևեկությունը դադարեցվել է։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջին պայթյունից հետո «յոթ մարդ վիրավորվել է, մեկը մահացել է»։ Նշվում է, որ տեղեկությունը նախնական է, քանի որ հրդեհի իրավիճակում դժվար է գնահատել։
Չնայած հրշեջների ջանքերին՝ կրակը տարածվել է երկրորդ գազաբալոնի վրա, որի հետևանքով երկրորդ պայթյունն է եղել։ Դրանից հետո տարհանման շառավիղը հասցվել է 700 մետրի։ Ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան երեք հազար մարդ։
Արաֆաթը նշել է, որ պայթյունի վտանգը պահպանվում է։
