Թող դիտումներ ավելացնեն և իրենց հավատն էլ չգա, որ այդքան ազատ են ժողովրդավար Հայաստանում. Սիմոնյանը՝ «ԱրմՔոմեդի»-ին

YouTube-ն ինձ մի տեսանյութ առաջարկեց՝ իմ նկարով, ԱրմՔոմեդիի տղաները կրկին անրադարձել էին իմ ելույթներից մեկին:

Այս մասին գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Տղերքին վաղուց գիտեմ, բայց այդ ժամանակվանից մոտները ոչինչ, ցավոք, չի փոխվել, մնացել են նույն լեվլի վրա,թե՛ հումորի, թե՛ մակարդակի առումով: Ոչ մի սցենար, ոչ մի ներկայացում, ոչ մի նախագիծ մեծ հաջողություն չունեցավ ու չունի:

Իբր քաղաքական դատողություններ, վերլուծություններ են անում, որոնք նույնիսկ վատ ընդդիմադիրը հասկանում է,որ հիմարություն է և պետք չէ ասել, կամ ասածը ամենաթեթև քննադատության չի դիմանա: Ու զավեշտը նրանում է,որ տղաները փորձում են ծաղրել այսօրվա Հայաստանի ժողովրդավարության աստիճանը և չեն հիշում,որ մինչ 2018 թվականը ինչ կլիներ իրենց հետ, եթե իրենք որևէ պաշտոնյայի անուն տային՝ առանց թույլտվուaթյան կամ ուղիղ հրահանգի, որ մինչ 2018 թվականի հեղափոխությունը, որին չմասնակցելու վերաբերյալ տեսանյութում գլուխ է գովում Սերգեյը, իրենք հովանավոր չէին կարող ունենալ, օրինակ՝ այն պատճառով, որ որևէ պաշտոնյայի մասին խոսելու համար այդ հովանավորին ուղղակի «բնբլահան» կանեին հարկային և պետական մարմինները, իսկ իրենք մեկընդմիշտ դուրս կշպրտվեին եթերից:

Հա, ի դեպ, հեղափոխության չմասնակցելու մասով վստահաբար ճիշտ է ասվում, պարզ բան է, որ չեն մասնակցել իրենք նաև տրանսպորտի թանկացման դեմ ակցիային, առաջին օրը եկան, միացան, հետո, երբ հերթը հասավ նկարահանվելուն և գործողություններ անելուն, իհարկե, տղաները թռան՝ չնայած սկզբից եկել էին Ծիծեռնակաբերդի այգի, որ նկարահանվեն բոլորիս հետ: Ներկաների հետ երկար ծիծաղում էինք այդ փաստի վրա, ուր մնաց հեղափոխության ժամանակ փողոց փակեին )))

Բայց ես ուրախ եմ, որ տղաները վերջապես ազատություն են ստացել, չնայած բողոքում են հենց դրանից: Մենք նաև դրա համար ենք 2018 ին փողոց փակել, որ իրենք վերը նշվածն անելու իրավունքը և ազատությունն ունենան,այն որ Միշիկի կրկեսը գնացել է, իսկ այս երկու մնացել են և կարողանում են աշխատանքով հաց վաստակել, հեղափոխության շորհիվ է:

Այս գրառումն էլ թող լինի իմ ևս մեկ հիշեցում տղաների ազատությունը փաստելու գործում, և մի երեք ծրագիր էլ թող ինձ հակադարձեն, խոսելու թեմա ունենան, դիտումներ ավելացնեն և անգամ իրենց հավատը չգա, որ իրենք այդքան ազատ են ժողովրդավար Հայաստանում»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում