Չեմ կարող հաստատել, որ Երևանի օդանավակայանում ռпւս սшհմшնապահների ներկայության մասին քննարկումներ կան. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չի հաստատել լուրերն այն մասին, որ Հայաստանի իշխանությունները Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցի քննարկումներ են ունեցել։

«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը», — ասել է Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ որոշ հայ գործիչներ Երևանի և Մոսկվայի համագործակցությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում սխալ են համարում։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նկատել էր՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների գոյության հարցը անհանգստացնող է։

Կիսվել սոց․ ցանցերում