Չինաստանի նավթավերամշակման տարեկան հզորությունը 2023 թվականին ավելացել է մինչև 936 միլիոն տոննա, ինչը թույլ է տվել երկրին այս ցուցանիշով զբաղեցնել աշխարհում առաջին տեղը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի ազգային նավթային կորպորացիայի հրապարակած զեկույցը։
Չինաստանում նավթի սպառումը 2023 թվականին կազմել է մոտ 756 միլիոն տոննա, իսկ նավթամթերքի սպառումը` 399 միլիոն տոննա, տարեկան կտրվածքով ավելանալով 9,5 տոկոսով։ 2023 թվականին Չինաստանի էներգամատակարարումը եղել է բավարար և կայուն։ Հում նավթի տարեկան արդյունահանումը կազմել է ավելի քան 200 մլն տոննա՝ պահպանելով աճի միտումը վեց տարի անընդմեջ։
