Մի վախեցեք.Ամենամեծ փորձությունը դա վախն է։ Դաժան և սարսափելի,անողորմ ուժ է վախը։Վախը մեզ ներշնչում են դևերը, օգտվելով մեր թերահավատությունից և ԱՍՏԾՈՒՆ չվստահելու մեր թուլությունից։Վախը հեշտությամբ հաղթում է նրանց, ովքեր որ մտածում են, որ իրենք մենակ են։Մարդը երբեք մենակ չի, ԱՍՏՎԱԾ միշտ նրա կողքին է,ՆԱ մեզ չի լքում,այդ մենք ենք հեռանում ԱՍՏԾՈՒՑ,մե ր մոլորություններով ,ընկնելով չարի թակարդը, և սկսում ենք վախենալ,լսելով չարի ներշնչած մոլորությունները։Երբ սկսում ես վախենալ, միշտ հիշիր, որ դու մենակ չես, որ ԱՍՏՎԱԾ միշտ քո կողքին է,ՆԱ քեզ չի լքել։ Սովորեք հաղթահարել ձեր վախը, և ինչ իրավիճակում էլ որ լինես միշտ Հիշիր, որ առանց ԱՍՏԾՈ կամքի ոչինչ չի լինում։ Ձեր վախ հաղթահարեք աղոթքով,կանչելով ԱՍՏԾՈ ԱՆՈՒՆԸ,որից չքվում են դևերը իրենց մոլորություններով ու պատրանքներով։ Սովորեք և միշտ աղոթեք այս աղոթքը.ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ,ՈՂՈՐՄԻՐ ԻՆՁ։Աղոթեք այնքան, մինչև որ ձեր վախը չքվի։ Հավատացեք և վստահեք ԱՍՏԾՈՒՆ, առանց ՆՐԱ ՍՈՒՐԲ կամքի ոչինչ չի լինում։ Ամեն։
ՓԱՌՔ ՔԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ.ԱՄԵՆ
ՕՐՀՆՅԱԼ Է ԱՍՏՎԱԾ,ՕՐՀՆԻՐ ՄԵԶ ՏԵՐ ԱՍՏՎԱԾ։ԱՄԵՆ
