Հիշեք Թմկա տիրուհու վերջն ու մի՛ արեք նույն սխալը

Արևմուտքը մեզ «քցել» ու դեռ «քցելու» է: Ռուսաստանը՝ նույնպես:
Երկուսից էլ պետք է զգույշ լինել՝ առաջինի վրա հույս չդնել, իսկ երկրորդի հետ՝ քյալլա չտալ:
Տղերք, ինչ ուզում եք՝ արեք, բայց կլինի՞ ինտերվյուներում Ռուսաստանի մասին ձեր խելքին փչածը չասեք:
Ինչո՞ւ եք կատաղեցնում:
Ինչո՞ւ եք ոտատակ ընկնում: Վրաստանի այժմյան իշխանությունից, կամ Ալիևից, կամ Էրդողանից սովորեք խորամանկել:
Դուք խաղում եք Սահակաշվիլի 2.0 խաղը, որը, հիշում եք, ինչի բերեց Վրաստանը 2008-ին:
Դուք երբեք Սահակաշվիլու չափ «պադդերժկա» Արևմուտքից չեք ունենա: Բայց անգամ դա Վրաստանին չփրկեց:
Խնդրում եմ՝ լռեք, մի պատասխանեք Լավրովին, մի պատմեք ձեր անելիքների մասին:
Մի կարծեք, որ եթե Ռուսաստանի հետ «շուխուրով» բաժանվեք, ապա Արևմուտքը ձեզ սիրելու է:
Հիշեք Թմկա տիրուհու վերջն ու մի՛ արեք նույն սխալը:
Կիսվել սոց․ ցանցերում