Արթուր Գասպարյանը նշանակվել է ՊՊԾ պետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արթուր Գասպարյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ:

Մեկ այլ որոշմամբ՝ վերջինս ազատվել է ծառայության պետի տեղակալի պաշտոնից։

Նիկոլ Փաշինյանը դեռևս 2023-ի սեպտեմբերի 9-ին որոշում էր ստորագրել՝ Սարգիս Հովհաննիսյանին ազատելով ՊՊԾ պետի պաշտոնից։

Կիսվել սոց․ ցանցերում