Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգային սшհմшնների ցանկացած փոփոխության. Քանանի

Իրանի համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին՝ վերահաստատելով իրանական կողմի դիրքորոշումը՝ պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ հարցին:

«Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և չի լինի»,- նշել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում