ՌԴ նախագահական ընտրություններում մոտ 50 հազար ընտրող վաղաժամկետ քվեարկել է

Ռուսաստանի Դաշնությունում մոտ 50 հազար ընտրող, որոնք բնակվում են երկրի դժվարամատչելի շրջաններում, կարողացել է օգտվել նախագահական ընտրություններում վաղաժամկետ քվեարկելու հնարավորությունից։

Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Իգոր Բորիսովը՝ մանրամասնելով, որ արդեն մոտեցել են քվեարկության կազմակերպման եզրագծին՝ մինչև քվեարկության հիմնական փուլի երեք օրերը։

Նրա տեղեկատվությամբ՝ վաղ քվեարկությունը սկսվել է փետրվարի 25-ին:

Կիսվել սոց․ ցանցերում