Եղիր ինձ հետ, թե չէ ես քեզ կպատժեմ, այս տրամաբանությունն է 5-րդ շարասյունն ակտիվորեն փորձում տարածել. Կոնջորյան

Ստացվում է, որ մեր պետության շահերի սպասարկումն անպայման մեկնաբանվում է որպես այլ պետություններ դեմ տարվող քաղաքականություն: Դա մեզ դնում է հակադրության ռեժիմի մեջ և չի թողնում, որ մենք զագանանք:

Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սա շատ վատ նարատիվ է, որը տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ ներդրվել է Հայաստանի քաղաքական մտքի մեջ: Հիմա էլ է սա փորձում արվել: Հիմա էլ սրա վրա փորձ է արվում կառուցել վաղի տրամաբանությունը: Այսինքն, եթե դու քո պետության շահերը փորձում ես սպասարկել ինքնաբավ կերպով սեփական մոդելի մեջ, ապա իմացիր, որ քեզ պատժելու են անպայման:

Երկու տրամաբանություն կա՝ եղիր ինձ հետ, և ես քեզ կօգնեմ, կամ եղիր ինձ հետ, թե չէ ես քեզ կպատժեմ: Պարզ է չէ, որ մենք գործ ունենք 2-րդ տրամաբանության հետ, որը հայաստանյան 5-րդ շարասյունի ներկայացուցիչները ակտիվորեն փորձում են տարածել:

Բայց մենք որպես պետության պետք է դուրս գանք էս մոդելի միջից և մեր ինքնաբավ շահերը սպասարկենք»,- ասաց Կոնջորյանը:

Մեր մտավախությունն այն է, որ վատ դաշնակցից չստանանք լավ թշնամի՝ Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, Կոնջորյանն ասաց.

«Մենք մեր բոլոր գործընկերների հետ վարում ենք այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին միտված կլինի ՀՀ շահերի սպասարկմանը, և եթե որևէ տեղ տեսնում ենք, որ մեր գործընկերը չի կարող օգնել, ասում ենք շատ լավ, դու մեզ չես կարող օգնել, գնանք, մեր գլխի ճարը տեսնենք:

Դա ընկալվում է իր դեմ արված քայլ, որն էդպես չէ»,- ասաց Կոնջորյանը:

Կիսվել սոց․ ցանցերում