Դիտում ՝ 21 420
Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված արձանները։ Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախը հայ մեծ գրող Խաչատուր Աբովյանի արձանն է:
Այս մասին հայտնում է Հայքի մշակույթի օմբուդսմենը:
«Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։ Հարկ ենք համարում նշել, որ արձանը հենց պատրաստվել է դպրոցի բակում 2013-2015 թթ.-ին քանդակագործ Պետրոսյան Արմենը։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։
Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։
Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»,- ասված է ֆեյսբուքյան հրապարակման մեջ։