Ռпւս սшհմшնապահների «Զվարթնոց»-ից դուրս բերման մասին դիրքորոշում ունենք, որի մասին ՌԴ-ին տեղյակ ենք պահել. Գրիգորյան

«Ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ պահել ենք»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն»,- նշեց նա:

Կիսվել սոց․ ցանցերում