Ես չեմ ափսոսում. Թրամփի մրցակիցը հայտարարել է ԱՄՆ նախագահական մրցապայքարը լքելու մասին

ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին հայտարարել է, որ դուրս է գալիս նախագահական մրցապայքարից։

«Ժամանակն է դադարեցնել քարոզարշավը: Ես չեմ ափսոսում: Թեև ես այլևս թեկնածու չեմ լինելու, ես չեմ դադարի խոսել այն մասին, ինչին հավատում եմ», — ասել է նա:

Ինչպես նշում է Associated Press-ը, Հեյլիի դուրս գալը ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար պայքարից Սպիտակ տան նախկին սեփականատեր Դոնալդ Թրամփին դարձրեց Հանրապետական կուսակցությունից նախագահական ընտրությունների գլխավոր հավակնորդը։

Հեյլին իր կողմնակիցներին կոչ չի արել աջակցել Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում։

Կիսվել սոց․ ցանցերում