Իրանի դատարանն առգրավել է ամերիկյան նավթատար նավի բեռը՝ «մարդ-թիթեռներ»-ի պատճառով

Թեհրանի միջազգային դատարանը բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի քաղաքացիների ներկայացրած հայցը և որոշում կայացրել առգրավել ամերիկյան նավթատար նավի բեռը։

Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը նշելով, որ ԱՄՆ-ի դեմ հայց էին ներկայացրել Իրանի այն քաղաքացիները, ովքեր տառապում են բուլյոզ էպիդերմոլիզ (ԲԷ) հիվանդությամբ և անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով։

Դատարանը որոշել է առգրավել Ամերիկյան նավթի բեռը, որը մեկ տարի առաջ տեղափոխվել է Պարսից ծոց Advantage Sweet նավով։

Բուլյոզ էպիդերմոլիզը հազվագյուտ ժառանգական մաշկային հիվանդություն է, որի դեպքում մաշկը խիստ խոցելի է ցանկացած ազդեցության նկատմամբ. շփումը կամ դրան հասցված հարվածները առաջացնում են բշտիկներ, խոցեր և այլն:

Որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ազդել ներքին օրգանների վրա: Մաշկի խոցելիության պատճառով նման հիվանդներին անվանում են «մարդ-թիթեռներ»։

Կիսվել սոց․ ցանցերում