30 oրվա համար՝ 8800, 90 օրվա համար՝ 23 հազար 600 դրամ․ նոր նախագիծ՝ մայրաքաղաքի տրանսպորտի սակագների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե ինչ է նախատեսվում միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով:

Ըստ այդմ՝ 30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

90 օրվա համար՝ 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,

365 օրվա համար 88 հազար 000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։

Նշվում է, որ ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։

Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Լրամշակված նախագիծը կքննարկվի ավագանու առաջիկա նիստում:

Կիսվել սոց․ ցանցերում