Ռпւսшկան հակшօդшյին պшշտպանության համակարգերը մի գիշերում ոչնչացրել են пւկրшինական 12 անօդшչու

ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը Վոլգոգրադի և Բելգորոդի շրջաններում ոչնչացրել են 12 անօդաչու թռչող սարք։

Հստակեցվում է, որ անցած գիշեր հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը դադարեցրել են Կիևի վարչակարգի փորձերը՝ ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա։

«ՀՕՊ-ի արդյունքում Բելգորոդի շրջանում ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Եվս 11 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Վոլգոգրադի շրջանի տարածքների վրա»,- նշել են գերատեսչությունում։

Կիսվել սոց․ ցանցերում