Տավուշում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից ցիստեռնը պոկվել և շպրտվել է

Մարտի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմանում հեղուկ գազ տեղափոխող DAF մակնիշի ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու պարեկները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում